Ամառային դպրոց. օր 1-ին

Հունիսի 1 Ամառային դպրոցի առաջին օր…Նախ <<Երևակ>> կրթահամալիրի տնօրեն Աննա Ստեփանյանը շնորհավորեց Երեխաներին Պաշտպանության օրվա կապակցությամբ, ապա օրը շարունակվեց ամառային դպրոցի շրջանակներում ավանդույթ դարձած նախավարժանքով: Ավագ խմբի մասնակիցները նախավարժանքից հետո ունեցան շատ հետաքրքիր դաս <<Հրաշալիքներ>> թեմայով, որտեղ բազում նորանոր գիտելիքներ ստացան, ինչպես բանավոր դասախոսության շրջանակներում, այնպես էլ տեսանյութի դիտման արդյունքում, որից հետո մեր օրը շարունակեցինք <<Երազ>> այգում իրականացվելիք միջոցառմանը մասնակից լինելով, որտեղ երեխաները մի լավ զվարճացան տարբեր տեսակի խաղեր խաղալով: Իրոք, իրենց օրը տոն դարձավ, մենք էլ մանկացանք իրենց հետ: