Ռոբոտաշինություն

images«Երևակ» կրթահամալիրում գործում է «ռոբոտաշինության և ինֆորմատիկայի» խմբակ, որտեղ աշակերտները սովորում են վիրտուալ միջավայրում կառավարել ռոբոտի կերպարը, յուրացնում խաղերի ստեղծման և ծրագրավորման հիմունքները, հավաքական գիտելիքներ են ստանում ՏՏ ոլորտի վերաբերյալ: Խմբակի անդամները սովորում են ազատ կիրառել համացանցը՝ որպես կրթական գործիք, նախագծեր են մշակում «Scratch» ծրագրով, զարգացնում իրենց ալգորիթմական մտածելակերպը։ «Ռոբոտաշինության և ինֆորմատիկայի» խմբակում աշակերտները սովորում են գույնի և սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում և փոփոխականների ու ցուցակների կիրառում։ «Երևակ» կրթահամալիրում գործող ինժեներական լաբորատորիան հագեցված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, որպեսզի աշակերտներն հնարավորինս մատչելի կերպով յուրացնեն էլեկտրոնիկայի սկզբունքները։ Ծրագիրը յուրացնելուց հետո աշակերտները ստեղծում են սեփական նախագծեր։ Աշակերտներն ըստ ցանկության կարող են յուրացնել նաև ՏՏ ոլորտի վերաբերյալ այլ գիտելիքներ, ստեղծել և ձևավորել սեփական վեբ կայքեր, վարժ տիրապետել գրաֆիկական ծրագրերի (Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw և այլն):
Աշակերտները կարող են  աշխատել Arduino և Raspberry pi սարքավորումներով։

Դասընթացը անցկացվում  է շաբաթը 2 անգամ, 1 դասաժամով:

Լրացուցիչ տեղեկությունների համար  զանգահարեք   📞 +374 95 888 418  կամ հաղորդագրություն ուղարկեք հետևյալ էլ․ փոստին՝ muradyan.irina@gmail.com

Խմբակավար՝ Իրինա Մուրադյան