«Երևակ» մանկապարտեզ
Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար:
Ու. Չենինգ
«Երեւակ» մանկապարտեզը հոգում է երեխաների դաստիարակության բոլոր խնդիրները: Մանկապարտեզն իրականացնում է վաղ տարիքի (1-2 տարեկան), կրտսեր I (2-3 տարեկան), կրտսեր II (3-4 տարեկան), միջին (4-5 տարեկան), ավագ (5-6 տարեկան) խմբերի համար մշակված կրթական ծրագրեր, որոնք միտված են ձեւավորելու երեխայի բարոյական եւ գեղագիտական դաստիարակության հիմքերը , զարգացնելու մտավոր եւ ֆիզիկական ունակությունները, ստեղծագործական կարողությունները: Ծրագրերում ներառված են օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) եւ գեղագիտական առարկաների (երգ, պար կերպարվեստ ) դասընթացներ: Դաս ավանդմ ան ու րույն մոտեցումների, խաղային մեթոդների կիրառումն ուսուցումը դարձնում է հաճելի եւ արդյունավետ:
Մանկապարտեզը կարևորում է երեխայի համակողմանի եւ ներդաշնակ զարգացումը, որպես անձի ձեւավորման նախապայման, եւ այդ դժվարին առաքելությունն իրականացնում է, մեկտեղելով ուսուցումն ու խաղը, հեքիաթն ու իրականությունը, փոքրիկ քայլերն ու թռիչքի ձգտումը: