Գլխավոր
Տնօրենի ուղերձը
Կրթությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու: Այն նպաստում է երեխայի բարեկեցությանը: Կրթության նպատակը երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունն է, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը, անձնային զարգացման նպատակով անհատական մոտեցման ապահովումը, յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ընդունակությունների, հակումների, կարողությունների, ձիրքերի դրսևորման համար պայմանների հավասարությունը, մտավոր, բարոյական, գեղագիտական ու ստեղծագործական ունակությունների զարգացումը:
Կրթության որակն ապահովել նշանակում է կրթությունն ուղղորդել բարձր արժեհամակարգի ստեղծմանը՝ ձևավորելով բազմակողմանի զարգացած, նպատակաուղղված, մասնագիտական տեսանկյունից կողմնորոշված շրջանավարտ` պատրաստ կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելու:
Լիարժեք անհատ կարող է դաստիարակվել միայն համակարգված, ազգային դիմագիծ ունեցող դպրոցի միջոցով, ուր պարտադիր է հայեցի կրթությունը, քանի որ կրթության միջոցով փոխանցվում է մեր անցյալի ստեղծած բարոյական, գեղագիտական և գիտական բարձրարժեք ու արդեն հարուստ կենսափորձը:
Աննա Ստեփանյան