Այց <<Աստղիկ>> բժշկական կենտրոն

<<Աստղիկ>> բժշկական կենտրոն

Մասնագիտական կողմնորոշման խնդիրը այսօրվա մեր իրականության մեջ շատ կարևոր է, հետամուտ լինելով այս խնդրին՝ այսօր <<Երևակ>> կրթահամալիրի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ այցելեցին <<Աստղիկ>> բժշկական կենտրոն: Այստեղ երևակցիներին ընդունեցին շատ ջերմ, մեզ հետ զրուցեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, <<Աստղիկ>> բկ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Մնացականի Կուրղինյանը: Նա աշակերտների հետ բավական անմիջական, ուսուցողական զրույց ունեցավ, պատասխանեց նրանց հետաքրքող յուրաքանչյուր հարցի, ինչպես նաև ծանոթացրեց մի քանի բաժանմունքների աշխատանքներին: Կարծում եմ սա աշակերտների համար եղավ ոչ միայն ճանաչողական այց մեր հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում, այլ նաև ունեցավ կրթադաստիարակչական նշանակություն: Շնորհակալություն «Աստղիկ» բկ-ին մեզ հյուրընկալելու համար։