Այց <Տիկնիկների պատկերասրահ>

<<Երևակ>>կրթահամալիրի առաջին դասարանի սաները այցելեցին <<Տիկնիկների պատկերասրահ>>։ Նրանք այս այցելությանը մեծ ոգևորությամբ էին սպասում և նրանց ոգևորությունը կրկնապատկվեց ,երբ պատկերասրահի դռներից ներս մտան։ Նրանց առջև բացվեց մի զարմանահրաշ և հեքիաթային աշխարհ,որի հերոսները այդ գունեղ , հետաքրքիր և բազմաժանր տիկնիկներն էին։ Աշակերտները շրջեցին սրահներում և ծանոթացան այդ գեղեցիկ ու հետաքրքիր տիկնիկների ստեղծման պատմությանը,լսեցին նրանց մասին հետաքրքիր տեղեկություններ։Սրահներից մյուսում էլ նրանց ուշադրությունը հրավիրվեց ծիսական տիկնիկներին ու ակտիվորեն մասնակցեցին <<7 քար,7 փետուր>> հայոց ծիսական տիկնիկներ թեմայով խաղ էքսկուրսիային և ստացան <<Շնորհակալագիր>>,որն էլ սիրով նվիրեցին իրենց սիրելի դպրոցին։