Գիտելիքի օր

Այսօր Երևակ կրթահամալիրը նշում էր Գիտելիքի և դպրության օրը։ Ահա մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը` կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն: Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` մաղթում ենք արդյունավետ ուսուցում ու այդ գործընթացը սիրելու երջանկություն։