Գրականության և արվեստի թանգարանում

“Երևակ” կրթահամալիրի առաջին և երկրորդ դասարանի սաները այցելեցին Գրականության և արվեստի թանգարան։Աշակերտները շրջեցին թանգարանում , հիացան ցուցադրված նմուշներով և ծանոթացան գորգերի ստեղծման պատմությանը և ուսումնասիրեցին դրանցից մի քանիսը։Իսկ վերջում ստացած հարուստ գիտելիքները և վառ տպավորությունները հանձնեցին թղթին` նկարելով նախշազարդ գորգեր` իրականացնելով կրթական ծրագիր։
Երևակցիները վերադարձան դպրոց վառ տպավորություններով և հարուստ գիտելիքներով։