Երեխաները միավորում են աշխարհը
Հերթական հետազոտական թեման է ՔԱՐԸ՝ որպես գեղարվեստական, հնագիտական և երկրաբանական հումք, որը, որպես համընդհանուր նյութ, միավորում է ողջ մարդկությունը: Կրթական նախագիծը, որը մեկնարկել էր դեռևս 2017թ. ապրիլին, ընթացել է երկու փուլով: Մասնակից աշակերտները նախ ներգրավվել են քարերի մասին հետազոտական աշխատանքում, որի շրջանակներում այցելել են Հովհաննես Կարապետյանի անվան Երկրագիտության և Հայաստանի պատմության թանգարաններ, ինչպես նաև քարի թեմայի շուրջ պատրաստել հետազոտական նախագիծ, որը ներկայացրել են Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2017թ.-ի մայիսի 27-ին: Ծրագիրն ամփոփվեց Երկրագնդի խճանկար-ինստալացիայի ստեղծմամբ Գաֆէսճեան քանդակների պարտեզում 2017թ-ի հունիսի 1-ին:
- Ամառային դպրոց. օր 1-ին
- Ամառային դպրոց 2017. օր 2-րդ