Երևան 2800
Մեր Երևանը, մեր տունը. այն սիրով և նվիրումով կառուցեցին և կառուցում են բանվորի, շինարարի հմուտ ձեռքերը, իմաստությամբ և երևակայությամբ օժտված ճարտարապետները դարերի համար։ Հազարամյակներ շարունակ մեր լեռների ընդերքում թաքնված քարը կենդանացավ և խոսեց։ Մեր տունը, այստեղ ամեն ինչ հարազատ է։ Անբացատրելի է սերը Երևանիս հանդեպ, խելագար մի զգացում, որ որևէ տրամաբանություն չի աշխատում։
- Անկախություն 27 ամյա
- Ի հիշատակ մեծանունների