Հանդիպում «Օտրի Տրիո» խմբի հետ

<<Երևակ>> կրթահամալիրի հյուրն էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլ «Օտրի Տրիո», որի կազմում հանդես են գալիս միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ռուզաննա Թովմասյանը (ֆլեյտա), Անժելա Հովհաննիսյանը (ջութակ), Արևիկ Կոսյանը (ալտ): Կրթահամալիրի սաները ծանոթացան երաժիշտների հետ և նրանց ստեղծագործական գործունեությանը, ունկնդրեցին Կոմիտասի և Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործությունների կատարումները: