Հանդիպում Slice Consulting կազմակերպության հետ

<<Երևակ>> կրթահանալիր էր եկել Slice Consulting կազմակերպության ղեկավար համահիմնադիր Նանե Մաթևոսյանը, ով ներկայացրեց Summer Business School ծրագիրը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել 15-17 տարեկան պատանիներին առնչվելու իրական բիզնեսի և բիզնես ուղղությունների հետ, այդ ոլորտում ուրույն հետաքրքրություններ գտնելու: Մեզանից ոմանք իսկույն անդամագրվելու ցանկություն հայտնեցին, ոմանք ցանկացան անդամագրվել խմբովի: Ժամանակն անցավ բավականին հետաքրքիր, ինչի համար շնորհակալ ենք ծրագրի հեղինակին` Նանե Մաթևոսյանին, շնորհակալ ենք ՄԵՐ ԴՊՐՈՑԻՆ: