Մաթեմատիկան սիրելի առարկա է մեր դպրոցում

Մաթեմատիկան սիրելի առարկա է մեր դպրոցում՝ շնորհիվ տնօրինության կողմից դրված ամուր հիմքերի: Հայտարարվեց <<մաթեմատիկական շաբաթ>>, որի շրջանակներում <<Երևակ>> կրթահամալիրի IV և V դասարանի աշակերտները մրցեցին Սիամանթոյի անվան N 162 դպրոցի համապատասխանաբար IV և V դասարանի աշակերտների հետ: Արդյունքներն ամփոփելիս հպարտություն զգացինք. Մեր դպրոցի V դասարանի աշակերտները զբաղեցրեցին 1 հորիզոնականը, իսկ IV դասարանի աշակերտները՝ 3 հորիզոնականը, առաջին և երկրորդ տեղերը զիջելով ընդամենը 2 միավորով: Շնորհավորում եմ մեր աշակերտներին իրենց ձեռք բերած գիտելիքների համար: