«Տարվա չորս եղանակներ»

«Երևակ» կրթահամալիրում տեղի ունեցավ «Տարվա չորս եղանակներ» խորագիրը կրող գունեղ միջոցառումը։ Երևակցիները քառալեզու ելույթով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն) ներկայացրին մարդու և բնության ներդաշնակությունը։Տեղին է մեջբերել ժողովրդական ասացվածքն այն մասին, թե որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Մեզանից յուրաքանչյուրը, քայլելով ժամանակի մարտահրավերներին ընդառաջ, անպայման պիտի ձգտի հասնել կատարելության բարձունքի , խղճի մաքրության և հոգու գեղեցկության: