Կարատե
Կարատե. արևելյան այս մարտարվեստն, ըստ ճապոնացիների, մաքրում է մարդուն եսասիրությունից և չար մտքերից:
<<Երևակ>> կրթահամալիրում գործում է կարատեի խմբակ, որը նպաստում է սաների ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյահոգեբանական, կամային որակների ձևավորմանն ու զարգացմանը: Պարապմունքները անց է կացնում Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի Երևանի մարտարվեստների ակումբի մարզիչ սև գոտի 2 դան Ա. Վասիլյանը: