Նկարչություն

 

Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: <<Երևակ >> կրթահամալիրում կերպարվեստի, տեխնոլոգիայի և դեկորատիվ-կիրառական արվեստի դասերը (ուսուցիչ՝ Ք. Սիրունյան) նպաստում են գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ստեղծագործական մտքի զարգացմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

 

<<Երևակ >> կրթահամալիրում գործում է նաև նկարչական խմբակ՝ կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ք. Սիրունյանի ղեկավարությամբ: Պարապմունքները ոչ միայն նպաստում են գեղագիտական դաստիարակության  կարևորագույն խնդիրների իրականացմանը, այլև տարատեսակ մրցույթների մասնակցության և հաղթանակների ասպարեզներ են բացում սաների առջև:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր երեխաներն էլ նկարիչներ են, խնդիրն այն է, թե ինչպես պետք է մնալ նկարիչ, երբ դու մեծանում ես:

  Պիկասո

Կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակի պարապմունքները նպաստում են սաների գեղագիտականճաշակի ձևավորմանն ու զարգացմանը, լուծում են սովորողի բարոյական և գեղագիտական դաստիարակության մի շարք հիմնախնդիրներ: <<Փոքրիկ նկարիչները>> նկարում են գուաշով, ջրաներկով,յուղաներկով,ակրիլով: Նրանք իրենց աշխատանքներով մասնակցում են հանրապետական տարբեր մրցույթների և վերադառնում հաղթանակներով:

աշխատանքային կոլաժ

աշխատանքներ կոլաժ