Պարի խմբակ

par2010 թվականից «Երևակ» կրթահամալիրում գործում է պարի խմբակ, որտեղ ուսուցանում են ժողովրդական, ազգագրական, դասական, բեմադրական և տարբեր ազգերի պարեր:
Պարի Խմբակի գեղարվեստական ղեկավարն է «Վալենս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վահագն Գասպարյանը, իսկ պարուսույցը՝ Խաչատուր Չարչյանը:
Խմբակի աշակերտները տարվա ընթացքում մասնակցում են մի շարք համերգների և արժանանում լավագույն մրցանակների: