Տարրական դպրոց

Տարրական դպրոցի հիմնական նպատակը աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է: Տարրական դպրոցն ապահովում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ և միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակ: Առաջին դասարանից սկսած` կրթահամալիրում կարևորվում է օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն), շախմատի, պարի, գեղագիտական դաստիարակությունը զարգացնող առարկաների դասավանդումը:Առաջին դասարանից խորացված ուսուցում`

  • ռուսերեն, անգլերեն
  • համակարգչային գիտելիքներ
  • շախմատ
  • պար
  • տարբեր սպորտաձևեր (ծնողի ցանկությամբ)

Յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը չի գերազանցում քսանը: Սովորողի ուսումնառությունը ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո (հոգեբան, լոգոպեդ)` նպատակ ունենալով ապահովելու երեխայի ֆիզիկական և հոգևոր ներդաշնակ զարգացումը: Տարրական դպրոցի աշակերտների առօրյան շատ հետաքրքիր է և հագեցած: Կազմակերպվում են երեխայի գեղագիտական ճաշակի զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ և այցելություններ մշակութային օջախներ: Հանգստի ժամերին երեխաները խաղում են, դիտում մուլտֆիլմեր և մանկական տեսաֆիլմեր: