Միջին դպրոց
Միջին դպրոցում իրականացվում է տարբերակված ուսուցում: Առարկայական խորացված և բազմակողմանի ուսուցման ընթացքում ուղղորդվում են աշակերտների հակումները, ընդունակությունները և նախասիրությունները, դրվում են հետագա ուսումնառության ամուր հիմքեր: Միջին դպրոցի հիմնական նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողների` ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:
Մեծ ուշադրություն է դարձվում կրթամշակութային ոլորտին, աշակերտի` որպես ակտիվ քաղաքացու ձևավորման նախապայմաններին, որոնք խթանում են աշակերտների բազմակողմանի զարգացումը: Աշակերտի գեղագիտական դաստիարակությանը նպաստում են դպրոցում գործող խմբակները: Ծնողի ցանկությամբ երեխան կարող է հաճախել դպրոցում գործող ռոբոտաշինության, շախմատի, կարատեի, նկարչության, պարի, դաշնամուրի խմբակներ: