Գիտելիքը դեսպանն է կյանքի
«Երևակ» կրթահամալիրում տեղի ունեցավ «Գիտելիքը դեսպանն է կյանքի…» խորագիրը կրող ցերեկույթ:
Ողջ ցերեկույթը գեղեցիկ շնորհանդես էր, որի ընթացքում մայրենիով հնչեց մեսրոպատառ հայոց լեզուն: «Երևակ» կրթահամալիրի առաջին դասարանցիները նույնքան գեղեցիկ ու բարեհունչ հնչեցրին նաև օտար լեզուներով՝ անգլերենով, ռուսրենով իրենց մանկական աշխարհը բացահայտող բանաստեղծություններ: Եվ քանի որ ողջ միջոցառումը ողեկցվում էր գեղեցիկ պարերով և երգեցողությամբ, որոնք նրանց ուսուցանել էին կրթահամալիրի մանկավաժներն ու պարուսույցը, փոքրիկները լարված պահեցին ողջ դահլիճը: Ժպտացող աչքերը «խստաբարո» հանդիսատեսից կորզեցին ծափողջույններ և կեցցեներ:
Ողջ «Երևակ» կրթահամալիրը այսօր տոնում էր իր գեղեցիկ հաղթանակը:
- Երևակ կրթահամալիր
- Եկե՛ք, խորհենք հայերեն