Մեր դպրոցը

«Երևակ» կրթահամալիրն իր բազմամյա փորձի շնորհիվ վաղվա սերնդի համար ստեղծում է բարեկիրթ և գիտակ լինելու բոլոր պայմանները։ Մեր կրթահամալիրը կարևորում է կրթությունը, անվտանգությունը և սոցիալական միջավայրը։
Որպես ակադեմիական պայման՝ կարելի է առանձնացնել այն, որ «Երևակ» կրթահամալիրը ապահովում է որակյալ կրթություն, որի հիմքում ազգային գաղափարախոսությունն է։
Անվտանգության նկատառումով կրթահամալիրում ներդրված է մուտքի և ելքի վերահսկման համակարգ։ Պարբերաբար կազմակերպվում են ուսումնական տարհանման վարժանքներ։
Կրթահամալիրը ունի հարմարավետ ու լուսավոր դասասենյակներ, լաբորատորիաներ, հանգստի գոտիներ։
Գործունեության թափանցիկությունն ապահովելու համար պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ծնողական համայնքի հետ։
Հատուկ ուշադրություն է դարձվում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը։
«Երևակ» կրթահամալիրն իրականացնում է ինքնակատարելագործման շարունակական գործընթաց։