Վերածնունդ, Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»

Առարկա – Կերպարվեստ
Թեմա – Վերածնունդ, Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»

📍Նպատակը՝
ա/ Ձևավորել արվեստի միջոցով պատմական, մշակութային, հիշարժան իրադարձությունների արտահայտումն ուսումնասիրելու հմտություններ:
բ/ Ներկայացնել նշանավոր Վերածննդի նկարիչներին։
գ/Իմանա ստեղծագործական աշխատանքներում նյութերով, մեթոդներով և միջոցներով փորձարկումների կարողությունների ձևավորում։
դ/ Բացահայտել Վերածննդի արմատական փոփոխությունների քաղաքակրթական բովանդակությունը:
ե/Ձևավորել համագործակցային և սոցիալական հմտություններ
📍Վերջնարդյունքները`
Աշակերտը կկարողանա`
ա/ Իմանալ Վերածննդի դարաշրջանի պատմության ուսումնասիրման խնդիրները և նպատակները
բ/ Կարողանա ցույց տալ Վերածննդի հիմնական առանձնահատկությունները՝ գաղափարաբանությունը և մշակույթը։
գ/ Ստեղծել սահիկաշար` ներառելով Վերածնունդի դարաշրջանը, նշանավոր նկարիչներին։
դ/Մեկնաբանել Լեոնարդո դա Վինչիի նկարները, գունային համադրությունները, գույների նշանակությունը
ե/ Գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի
արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ:
զ/Տիրապետել Վերածննդի դարաշրջանի ձեռքբերումներին, պատմագիտության ժամանակակից ձեռքբերումներին, պատմական երևույթների և փաստերի վերլուծությանը:
է/ Կարժևորեն այդ դարաշրջանի մշակույթը:

Լուսանկարներ