Ռոբոտաշինության խմբակ

imagesԵրևակ կրթահամալիրում գործում է «ռոբոտաշինության խմբակ», որտեղ աշակերտները սովորում են վիրտուալ միջավայրում կառավարել ռոբոտի կերպարը: Սովորում են խաղերի ստեղծման և ծրագրավորման հիմունքները: Հավաքական գիտելիքներ են ստանում ՏՏ ոլորտի վերաբերյալ: Սովորում են ազատ կիրառել համացանցը՝ որպես կրթական գործիք: Նախագծեր են մշակում «Աղուէս» ծրագրով:
«Աղուէս»-ը կրթական ծրագիր է, որն ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch ծրագրի հայաֆիկացված տարբերակն է։ Այն նպաստում է աշակերտների ալգորիթմական և լայնածավալ մտածելակերպի զարգացմանը, հետագայում ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը։ Աշակերտները սովորում են գույնի և սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում և փոփոխականների ու ցուցակների կիրառում։ Ծրագիրը յուրացնելուց հետո աշակերտները ստեղծում են սեփական նախագծեր։