Ամառային դպրոց

«Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին» հոդված 31:
«Երեխան իրավունք ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերի և զվարճալիքների, ինչպես նաև մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու»:
Կրթահամիլիրը հնարավորություն է տալիս Ձեր երեխային արդյունավետ անցկացնելու ամառային արձակուրդի մի մասը` մասնակցելով ինչպես լրացուցիչ ուսուցման, այնպես էլ առողջ հանգստի և հետաքրքիր ժամանցի կազմակերպման ծրագրերի: «Երևակ» կրթահամալիրի ամառային դպրոցն իրականացնում է`
• հետաքրքրաշարժ էքսկուրսիաներ, ճանաչողական արշավներ
• հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ
• խմբային ինտելեկտուալ խաղեր
• դասական երաժշտության ունկնդրում
• բանավեճեր
• վարպետաց դասեր
• սպորտային միջոցառումներ