«Երևակ» մանկապարտեզ
Ու. Չենինգ
«Երևակ» մանկապարտեզը հոգում է երեխաների դաստիարակության բոլոր խնդիրները: Մանկապարտեզն իրականացնում է վաղ տարիքի (1-2 տարեկան), կրտսեր I (2-3 տարեկան), կրտսեր II (3-4 տարեկան), միջին (4-5 տարեկան), ավագ (5-6 տարեկան) խմբերի համար մշակված կրթական ծրագրեր, որոնք միտված են ձեւավորելու երեխայի բարոյական և գեղագիտական դաստիարակության հիմքերը, զարգացնելու մտավոր և ֆիզիկական ունակությունները, ստեղծագործական կարողությունները: Ծրագրերում ներառված են օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) և գեղագիտական առարկաների (երգ, պար կերպարվեստ) պարապմունքներ: Դասավանդման ուրույն մոտեցումների, խաղային մեթոդների կիրառումն ուսուցումը դարձնում է հաճելի և արդյունավետ:
Մանկապարտեզը կարևորում է երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացումը՝ որպես անձի ձևավորման նախապայման, և այդ դժվարին առաքելությունն իրականացնում է՝ մեկտեղելով ուսուցումն ու խաղը, հեքիաթն ու իրականությունը, փոքրիկ քայլերն ու թռիչքի ձգտումը: