Մենք անկախության սերունդ ենք
Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան…
Ազգերի հանճարը ստեղծագործ,իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում: Ահա թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար ժողովուրդները պիտի լինեն ինքնիշխանորեն ազատ և անկախ: Գարեգին Նժդեհ <<Երևակ>> կրթահամալիրում, արդեն ավանդույթ դարձած, հերթական հայրենասիրական միջոցառումը կազմակերպվեց Անկախության օրվա առթիվ: Մեր ժողովուրդը, որը աշխարհներ ու ճամփաներ տեսած է, շատ լավ գիտի, ինչ է անկախության գրավականը: Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել մեր իրավունքը: Լինել այս հող ու ջրի զավակը բախտավորություն է, ապրել անկախ և ապահով այս երկնքի տակ՝ կրկնակի երջանկություն: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան՝ մեզ կտակելով այս պայծառ տոնը և հավերժ փառք նրանց, ովքեր այսօր ամուր են պահում ՀՀ սահմանների անառիկությունը:
- Մենք անկախության սերունդ ենք
- Հոգու լույսի զորությունը