Ի հիշատակ մեծանունների
Երբ սկսվում են աշնանային արձակուրդները, երևակցիները շարունակում են գիտելիքի փնտրտուքները մշակութային օջախներում։
Այսօր 7 րդ դասարանցիները դասղեկ Հ. Կարապետյանի և գրականության ուսուցիչ Գ.Հարությունյանի ուղեկցությամբ եղան նախ Կոմիտասի անվան պանթեոնում, այնուհետև Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում։Պանթեոնում ընկեր Հարությունյանը վարեց դաս-զրույց `նվիրված հայ մեծանուն, տաղանդավոր գրականության և արվեստի գործիչներին,իսկ թանգարանում աշակերտներին ներկայացվեցին Չարենցի կյանքն ու ստեղծագործական ուղին։
- Երևան 2800
- Գրականության և արվեստի թանգարանում