Ի հիշատակ Պարույր Սևակի
Հունիսի 17-ը հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է: Երևակ կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտները դասղեկ `Հերմինե Կարապետյանի նախաձեռնությամբ,ուսուցիչներ Շուշան Աբովյանի,Գոռ Հարությունյանի ուղեկցությամբ,այցելեցին բանաստեղծի տուն -թանգարան, ոգեկոչեցին պոետի շիրիմի մոտ նրա անմահ հիշատակը` յուրաքանչյուրը մի հատված ասմունքելով: Մերօրյա բանաստեղծ Գոռ Հարությունյանը ներկայացրեց Սևակի կյանքն ու գործունեությունը,անդրադարձավ նրա անմահ ստեղծագործություններին:Պոեզիայի շունչն ուղղորդեց Նորավանք, Խոր-Վիրապ, որտեղ էլ աշակերտները ծանոթացան մեր պատմամշակութային գոհարներին:
- Մեր մեծերը. Կոմիտաս- Թումանյան 150
- Գիտելիքի օր