Տարրական դպրոց
Տարրական կրթության հիմնական նպատակներն են սովորողի`
- մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացումը,
- լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության աշխարհայացքային պատկերացումների հիմքերի ստեղծումը,
- աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումը, բարեկիրթ վարքի և կայուն արժեհամակարգի հիմքերի ձևավորումը,
- բարոյահոգեբանական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական և ֆիզիկական դաստիարակությունը և առողջ ապրելակերպի հիմքերի արմատավորումը,
- միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող կրթամակարդակի ապահովումը,ստեղծագործական մտածողության ձևավորումը, ինքնուրույնության և ազատ արտահայտվելու կարողությունների ձևավորումը,երևակայական մտածելակերպի և հիշողության բարելավմանն ուղղված հմտությունների զարգացում, շրջակա միջավայրի հանդեպ բարեխիղճ վարքի ձևավորումը:
Յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը չի գերազանցում քսանը: Սովորողի ուսումնառությունը ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո (հոգեբան, լոգոպեդ)` նպատակ ունենալով ապահովելու երեխայի ֆիզիկական և հոգևոր ներդաշնակ զարգացումը: Տարրական դպրոցի աշակերտների առօրյան շատ հետաքրքիր է և հագեցած: Կազմակերպվում են երեխայի գեղագիտական ճաշակի զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ և այցելություններ մշակութային օջախներ: