Ֆուտբոլ
Ֆուտբոլը թիմ է, կոլեկտիվ, այլ ոչ թե երկու-երեք աստղային խաղացող:
Պելե
Անձի բնականոն զարգացման կարևոր նախապայմաններից մեկը մտավոր և ֆիզիկական լարվածության հավասարակշռության պահպանումն է: «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով է առաջնորդվում կրթահամալիրում գործող ֆուտբոլի խմբակը, որի պարապմունքները լուծում են աշակերտների ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական դաստիարակության մի շարք հիմնախնդիրներ: