Նկարչություն

Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: «Երևակ» կրթահամալիրում կերպարվեստի, տեխնոլոգիայի և դեկորատիվ-կիրառական արվեստի դասերը (ուսուցիչ՝ Ք. Սիրունյան) նպաստում են գեղագիտական  ճաշակի ձևավորմանը, ստեղծագործական մտքի զարգացմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

«Երևակ» կրթահամալիրում գործում է նաև նկարչական խմբակ՝ կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ք. Սիրունյանի ղեկավարությամբ: Պարապմունքները ոչ միայն նպաստում են գեղագիտական դաստիարակության  կարևորագույն խնդիրների իրականացմանը, այլև տարատեսակ մրցույթների մասնակցության և հաղթանակների ասպարեզներ են բացում սաների առջև:

Բոլոր երեխաներն էլ նկարիչներ են, խնդիրն այն է, թե ինչպես պետք է մնալ նկարիչ, երբ դու մեծանում ես:

  Պիկասո

Կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակի պարապմունքները նպաստում են սաների գեղագիտական ճաշակի ձևավորմանն ու զարգացմանը, լուծում են սովորողի բարոյական և գեղագիտական դաստիարակության մի շարք հիմնախնդիրներ: «Փոքրիկ նկարիչները» նկարում են գուաշով, ջրաներկով, յուղաներկով, ակրիլով: Նրանք իրենց աշխատանքներով մասնակցում են հանրապետական տարբեր մրցույթների և վերադառնում հաղթանակներով:

աշխատանքներ կոլաժ