Մեր հիմնադիրները

7_n

«Երևակ» կրթահամալիրի հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու Աննա Համլետի Ստեփանյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, կոչումով՝ մանկավարժ:

1988-1993թթ․՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, Մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ, մաթեմատիկայի ուսուցչի որակավորում

1993-1996թթ․՝ մաթեմատիկայի ուսուցիչ հ․77 դպրոցում

1996-2008թթ․՝ փոխտնօրեն հ․83 դպրոցում

1996-2008թթ․՝ մաթեմատիկայի ուսուցիչ հ․83 դպրոցում

2008-2017թթ․՝ տնօրեն հ․162 դպրոցում

2015-2016թթ․՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի «Հատուկ կրթություն» ֆակուլտետի դասախոս

2017-2020թթ․՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Աննա Համլետի Ստեփանյանը հանդիսանում է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Կրթության նպատակների և բովանդակության վերաիմաստավորման, նորովի կազմակերպման համար կատարել է գիտական աշխատանքներ, հրատարակել է մանկավարժական մի շարք հոդվածներ.

 

Մանակավարժական   աշխատանքային գործունեության ընթացքում   կրթության բնագավառում ներդրած ավանդի համար արժանացել է.

  • ՀՀ վարչապետի հուշամեդալի «Ուսուցչի օրվա» կապակցությամբ
  • Երևանի քաղաքապետի պատվոգրի՝ կրթության ոլորտում ներդրած ավանդի համար
  • «Տարվա լավագույն քաղաքային դպրոցի տնօրեն» կոչմանը

Այլ պատվոգրերի և շնորհակալագրերի՝

  • Մատաղ սերնդին ազգային գաղափարախոսության ոգով դաստիարակելու և անմնացորդ նվիրումի համար
  • ՀՀ ՊՆ պատվոգիր ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրած ավանդի համար/ ՀՀ ՊՆ /
  • Էրեբունի-Երևանի տոնակատարության լավագույն կազմակերպման համար
  • Սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում ունեցած հաջողությունների համար
  • Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների կազմակերպման համար

 

7_n

«Երևակ» կրթահամալիրի հիմնադիր Սոնա Միխաիլի Հայրապետովան մասնագիտությամբ կրծքագեղձի վիրաբույժ է։ Աշխատանքային գործունեությունը ծավալում է «Շենգավիթ» ԲԿ-ում։

2007-2012թթ.` Բժշկագիտության բակալավրի աստիճան՝ բուժական գործ մասնագիտությամբ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ
2011թ. հուլիս` Պրակտիկա ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում Պոլ Ստրադինա համալսարանական կլինիկա
2012-2014թթ.` Բժշկի որակավորում՝ բուժական գործ մասնագիտությամբ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ
2014-2015թթ.` Գինեկոլոգիայի և մանկաբարձության կլինիկական օրդինատուրա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ
2015-2016,2019թ` Պրակտիկա կրծքագեղձի կենտրոնում Շարիտե համալսարանական կլինիկա
2015-2017թթ.` Բժիշկ-մասնագետի որակավորում՝ «Ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ
2022թ. փետ.` Պրակտիկա կրծքագեղձի կենտրոնում Վիեննայի բժշկական համալսարան