Խմբակներ
Պար
2010 թվականից «Երևակ» կրթահամալիրում գործում է պարի խմբակ, որտեղ ուսուցանում են ժողովրդական, ազգագրական, դասական և տարբեր ազգերի պարեր: Խմբակի աշակերտները տարվա ընթացքում մասնակցում են համերգների և արժանանում լավագույն մրցանակների:
Շախմատ
Շախմատային նոր ասպարեզներ ստեղծելու և ինտելեկտը զարգացնելու նպատակ է հետապնդում Երևակ կրթահամալիրում գործող շախմատի խմբակը:
Ֆուտբոլ
Անձի բնականոն զարգացման կարևոր նախապայմաններից մեկը մտավոր և ֆիզիկական լարվածության հավասարակշռության պահպանումն է: «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով է առաջնորդվում կրթահամալիրում գործող ֆուտբոլի խմբակը, որի պարապմունքները լուծում են աշակերտների ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական դաստիարակության մի շարք հիմնախնդիրներ:
Նկարչություն
Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: «Երևակ» կրթահամալիրում կերպարվեստի, տեխնոլոգիայի և դեկորատիվ-կիրառական արվեստի դասերը նպաստում են գեղագիտական ճաշակի ձևավորմանը, ստեղծագործական մտքի զարգացմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:
Կարատե
«Երևակ» կրթահամալիրում գործում է կարատեի խմբակ, որը նպաստում է սաների ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյահոգեբանական, կամային որակների ձևավորմանն ու զարգացմանը: