Ավագ դպրոց
Ավագ դպրոցի հիմնական նպատակը անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթացի կազմակերպումն է, որը նպատակաուղղված է սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովումը: Ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հոսքային դասարաններում`ապահովելով բնագիտական, հասարակագիտական հիմնարար ուսումնառություն.
- Հումանիտար
- Բնագիտամաթեմատիկական
Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է հենքային հանրակրթական պատրաստություն ապահովող գիտելիքների յուրացմանը: Աշակերտը նպատակայնորեն խորացնում և հարստացնում է իր գիտելիքները` նախապատրաստվելով բարձրագույն մասնագիտական կրթության: Դպրոցը երաշխավորում է շրջանավարտների ուսման շարունակությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ուսումնական ծրագրերը կազմված են հիմնական (լրիվ) ընդհանուր կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա: Ընդունելության միասնական քննություններին մասնակցելու և բարձր միավորներ ստանալու համար աշակերտը կրկնուսույցի մոտ լրացուցիչ պարապելու անհրաժեշտություն չի ունենա: Կրթահամալիրում կրթությունը իրականացվում է տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և համակարգչային դասարաններում: Ավագ դպրոցի աշակերտները սովորում են հաղորդակցվել, համագործակցել, մտածել քննադատաբար, կառուցել փաստարկված մտքեր, բանավիճել, ապացուցել: Դասավանդում են հմուտ,փորձառու մանկավարժներ, գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներ: Յուրաքանչյուր ամիս կրթահամալիրում կազմակերպվում են «բաց դռների» օրեր, միջոցառումներ և մասնագիտական կողմնորոշման շրջանակում հանդիպում տարբեր ոլորտի մասնագետների հետ:
Գործում է նաև բանավեճի ակումբ: