Միջին դպրոց
Միջնակարգ կրթության նպատակներն են սովորողի`
- հիմնական կրթության հիմքի վրա ձևավորված մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների հետագա զարգացման ապահովումը,
- քննադատական մտածողության, մտագործունեության, լեզվամտածողության և տրամաբանության զարգացմանը, ինչպես նաև գիտական աշխարհայացքի ընդլայնմանը նպաստելը,
- իր հնարավորություններին համապատասխան մասնագիտական կողմնորոշման ունակության զարգացումը և որոշակի աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների ձևավորման ապահովումը,
- հասարակական կյանքում և ամենօրյա գործունեության մեջ համապատասխան վարքագծի դրսևորման համար վարվեցողության կուլտուրայի, զարգացած արժեքային համակարգի ձևավորման ապահովումը,
- հիմնական դպրոցում ձևավորված աշխատանքային, բարոյահոգեբանական, էթիկական, հայրենասիրական, գեղագիտական, էկոլոգիական, ֆիզիկական դաստիարակության զարգացման և անվտանգ, առողջ ապրելակերպի հմտությունների ամրապնդումը,
- բնական և տեխնածին աղետների ժամանակ և կենցաղային վտանգավոր իրադրության մեջ, արտակարգ իրավիճակներում ռիսկերի գիտակցումը և դրանց կանխարգելման կարողությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու, ուրիշներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու հմտությունների ձևավորումը,
- հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու խնդրի կարևորումը և նախնական զինպատրաստության անհրաժեշտության գիտակցումը,
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար պահանջվող կրթական մակարդակի ապահովումը, ամբողջ կյանքի ընթացքում սովորելու պատրաստակամության ապահովումը, ազատորեն սեփական կարծիքը արտահայտելու,
- լսարանի առջև ելույթային հստակ խոսքի ձևավորումը։