Մեր առօրյան
Ուսումնադաստիարակչական գործընթացին զուգահեռ կրթահամալիրում իրականացվում են աշխատանքներ, որոնք նպատակ են հետապնդում դաստիարակելու մարդկային բարձր որակներ ունեցող, հայրենասիրության գաղափարներով օժտված վաղվա քաղաքացուն:
Համապետական տոներ և միջոցառումներ, հոբելյանական տարեթվեր, գրական-երաժշտական ցերեկույթներ, դպրոցական թատերական ներկայացումներ, գիտելիքների շնորհանդեսներ և ստուգատեսեր, ինտելեկտուալ խաղեր` «Բրեյն Ռինգ», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Թվերի զարմանահրաշ աշխարհ», «Մայրենին ծուռ հայելիների սենյակում» և այլն. այս բոլորը դարձել են կրթահամալիրի առօրյայի անբաժանելի մասը:
Դպրոցում գործում են սպորտային, պարի, կերպարվեստի, դաշնամուրի, ռոբոտաշինության խմբակներ, «Բանավեճի ակումբ»: Գործում է նաև «Ծնողական համալսարան», որտեղ անցկացվում են սեմինար պարապմունքներ, մանկավարժական ընթերցումներ:
Երևակցիները այցելում են կրթամշակութային օջախներ` կինոթատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ, մասնակցում Գաֆեսճյան թանգարանում կազմակերպվող բոլոր կրթական ծրագրերին, հանդիպումներին, բնապահպանական, նկարչական, մանկապատանեական կինոյի, գրքասերների մրցույթների, փառատոների:
Կրթահամալիրը հաճախ է հյուրընկալում մերօրյա հերոսներին և նրանց մարտական ընկերներին, արվեստի, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, գիտության հայտնի մարդկանց, նրանց օգնությամբ կազմակերպում վարպետաց դասեր, խորհրդատվություն:
Ամբողջ տարվա ընթացքում ուսումնառությունը զուգակցվում է ճանաչողական, հայրենագիտական ճանապարհորդություններով, արշավներով: Սովորողների մեջ գթասրտություն, մարդասիրություն, հայրենասիրություն ձևավորելու նպատակով ծավալվում են սոցիալական աշխատանքներ` բարեգործություն, այցելություն ծերանոցներ, մանկատներ:
Կրթահամալիրը կարևորում է սովորողների առողջ ապրելակերպը. մշտապես կազմակերպվում են սպորտային միջոցառումներ` շախմատի մրցաշարեր, սպորտլանդիաներ, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի մրցումներ, կյանքի անվտանգությունն ապահովող ցուցադրական դասեր, ոստիկանության, հրշեջ ծառայության աշխատակիցների բացատրական-խորհրդատվական պարապմունքներ:
Ուսումնական տարվա ընթացքում կատարված բազմաբովանդակ աշխատանքները ամբողջացվում են «Ամառային դպրոցում», և բնության գրկում արդեն ավանդույթ դարձած խարույկով էլ ազդարարվում է ուսումնական տարվա ավարտը: