Մեր պատմությունը

«Երևակ» կրթահամալիրը հիմնադրվել է 2008 թվականին:

Յուրաքանչյուր դպրոց ունի իր ուսումնադաստիարակչական գործունեության ռազմավարությունը:

Այսօրվա հիմնավոր կրթությունը վաղվա բարեկեցությունն է:

«Երևակ» կրթահամալիրի նպատակն է երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման համար ստեղծել նպաստավոր ու անհրաժեշտ պայմաններ և դաստիարակել բազմակողմանի զարգացած, բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ, ապահովել այնպիսի կրթություն, որը հնարավորություն կտա մեր քաղաքացուն լինել ազատ, առողջ և ուժեղ: Կրթօջախում յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Այն մի ջերմ և հյուրընկալ մոլորակ է, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարողանում է լիարժեք դրսևորել և զարգացնել իր բնատուր կարողությունները: Կրթահամալիրն իրականացնում է կրթական ծրագրեր` տասներկուամյա եռաստիճան ուսուցմամբ.

Կրթահամալիրն ունի շենքային և գույքային անհրաժեշտ պայմաններ, գիտատեխնիկական նորագույն սարքավորումներով հագեցած դասասենյակներ, մարզադահլիճ: Իրականացվում է դասապատրաստում։

Դպրոցը տրամադրում է փոխադրամիջոց, ապահովում սննդով: