Մեր պատմությունը
Այսօրվա հիմնավոր կրթությունը վաղվա բարեկեցությունն է:
Սա է «Երևակ» կրթահամալիրի ուսումնադաստիարակչական գործունեության ռազմավարությունը:
«Երևակ» կրթահամալիրը հիմնադրվել է 2008 թվականին և իր գործունեության օրվանից կյանք է ճանապարհել շրջանավարտի, որոնք ընդունվել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ միջազգային տարբեր բուհեր։
«Երևակ» կրթահամալիրի նպատակն է երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման համար ստեղծել նպաստավոր ու անհրաժեշտ պայմաններ և դաստիարակել բազմակողմանի զարգացած, բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատների, ապահովել այնպիսի կրթություն, որը հնարավորություն կտա մեր քաղաքացուն լինել ազատ, առողջ և ուժեղ: Կրթօջախում յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Այն մի ջերմ և հյուրընկալ մոլորակ է, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարողանում է լիարժեք դրսևորել և զարգացնել իր բնատուր կարողությունները: Կրթահամալիրի պատմության մեջ գրանցվել են բազմաթիվ հաջողություններ զանազան ոլորտներում՝ ոսկե մեդալներ (Իրինա Հայրապետովա, Սուսաննա Շուբինա), շնորհակալագրեր, պատվոգրեր, հավաստագրեր։
Կրթահամալիրն իրականացնում է կրթական ծրագրեր` տասներկուամյա եռաստիճան ուսուցմամբ.