Երևակցիների այցը ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ

<<Երևակ>> կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման այց կատարեցին ՎիվաՍել-ՄՏՍ: Որպես Հայաստանում պատասխանատու գործարար մշակույթի մոդել ձևավորված ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը այս այցի շրջանակներում աշակերտներին հնարավորություն տվեց մասամբ ճանաչելու գործարար կառավարման իր մշակույթը՝ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց առավելագույն օգտակար լինելու նպատակով: Մեր կրթահամալիրի աշակերտները հնարավորություն ունեցան շրջելու գրասենյակով, եղան մի շարք ստորաբաժանումներում: Շրջայցի ավարտին մենք հանդիպեցինք Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ, ով նրանց հետ ունեցավ բավական անմիջական և հետաքրքիր զրույց: